«Տոտտենհեմի» պաշտպան և ավագ Մայքլ Դոուսոնը խոստովանել է, որ ցանկանում է իր կարիերան «Ուայտ Հարթ Լեյնում» ավարտել:
29-ամյա անգլիացին նման հայտարարություն կատարեց այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ շատ քիչ էր մնացել, որ տեղափոխվեր «Քուինս Պարկ Ռեյնջերս»: Դրանից հետո Դոուսոնը «Տոտտենհեմի» հիմնական կազմում տեղ գտավ և մարզչական շտաբի կողմից վստահություն ձեռք բերեց:
-Ես հավատում էի, որ կարող եմ վերադառնալ մեկնարկային կազմ: Ես երբեք իմ ունակություններին չեմ կասկածել, և, ի ուրախություն ինձ, ցույց տվեցի մարզչին ամենն, ինչին ունակ էի, և նա ինձ հնարավորություն տվեց:
Երբ թիմում մեծ մրցակություն է լինում, ապա միշտ մեծ զգոնություն ես ունենում: Չես կարող թուլացնել, քանի որ մեկ ուրիշը նույնպես պատրաստ է խաղալ:
Բացի ինձանից, մենք ունենք Յան Վերտոնգենին, Յունես Կաբուլին և Սթիվ Կոլկերին: Նրանք բարձրակարգ խաղացողներ են: Իհարկե ես ցանկանում եմ մնալ ակումբում մինչև կարիերայիս ավարտը: Քանի դեռ մարզիչը և ակումբի նախագահը ցանկանում են ինձ տեսնել այստեղ, ապա դա այդպես էլ կլինի,- The Guardian-ի հետ հարցազրույցում հայտնել է Դոուսոնը: