• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Դոուսոնը ցանկանում է մինչև կարիերայի ավարտը մնալ «Տոտտենհեմում»

Մայքլ Դոուսոն«Տոտտենհեմի» պաշտպան և ավագ Մայքլ Դոուսոնը խոստովանել է, որ ցանկանում է իր կարիերան «Ուայտ Հարթ Լեյնում» ավարտել:

29-ամյա անգլիացին նման հայտարարություն  կատարեց այն բանից հետո, երբ մեկ տարի առաջ շատ քիչ էր մնացել, որ տեղափոխվեր «Քուինս Պարկ Ռեյնջերս»: Դրանից հետո Դոուսոնը «Տոտտենհեմի» հիմնական կազմում տեղ գտավ և մարզչական շտաբի կողմից վստահություն ձեռք բերեց:

-Ես հավատում էի, որ կարող եմ վերադառնալ մեկնարկային կազմ: Ես երբեք իմ ունակություններին չեմ կասկածել, և, ի ուրախություն ինձ, ցույց տվեցի մարզչին ամենն, ինչին ունակ էի, և նա ինձ հնարավորություն տվեց:

Երբ թիմում մեծ մրցակություն է լինում, ապա միշտ մեծ զգոնություն ես ունենում: Չես կարող թուլացնել, քանի որ մեկ ուրիշը նույնպես պատրաստ է խաղալ:

Բացի ինձանից, մենք ունենք Յան Վերտոնգենին, Յունես Կաբուլին և Սթիվ Կոլկերին: Նրանք բարձրակարգ խաղացողներ են: Իհարկե ես ցանկանում եմ մնալ ակումբում մինչև կարիերայիս ավարտը: Քանի դեռ մարզիչը և ակումբի նախագահը ցանկանում են ինձ տեսնել այստեղ, ապա դա այդպես էլ կլինի,- The Guardian-ի հետ հարցազրույցում հայտնել է Դոուսոնը:

Հետաքրքիր փաստեր