• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Կարրիկը դիտարկվում է, որպես Դևիդ Մոյեսին փոխարինող

«Վեստ Հեմը» դիտարկում է Մայքլ Կարրիկին «Միդլսբրոյից»՝ որպես իր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսին փոխարինող:

Առայժմ «Վեստ Հեմի» համասեփականատեր Դևիդ Սալիվանը վստահություն է պահպանել Մոյեսի նկատմամբ, սակայն շոտլանդացի մասնագետի դիրքը ամուր չի թվում:

«Մուրճերը» Պրեմիեր լիգայի վերջին հինգ խաղերից միայն մեկում են հաղթել և այժմ ընդամենը մեկ միավորով են գերազանցում վտանգավոր գոտու թիմերին:

Եթե ​​«Վեստ Հեմը» դեռ որոշի ազատվել Մոյեսից, ապա նրա տեղը կարող է զբաղեցնել «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Մայքլ Կարրիկը, ով Չեմպիոնշիփում մեծ հաջողությամբ աշխատում է «Միդլսբրոյի» հետ, հայտնում է The Times-ը։

41 ամյա Կարրիկը մարզում է «Միդլսբրոն» հոկտեմբերից, երբ «բորրոները» Չեմպիոնշիփում 21-րդն էին: Մի քանի ամսվա ընթացքում Մայքլի սաները բարձրացան երրորդ հորիզոնական՝ բոլոր մրցաշարերում հաղթելով 20 հանդիպումներից 14-ում։

Բացի այդ, ինքը՝ Կարրիկը, հանդիսանում է «Վեստ Հեմի» ակադեմիայի սան։ Հենց «մուրճերի» հետ Մայքլը կատարեց իր առաջին քայլերը՝ որպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։