«Ստոկի» հարձակվող Մայքլ Օուենը հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտում է ֆուտբոլային կարիերան:
-Հայտնում եմ, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտում եմ ֆուտբոլային կարիերաս և դա անում եմ հպարտությամբ:
Բախտս շատ է բերել, որ նման կարիերա եմ ունեցել, որի մասին ես միայն կարող էի երազել երիտասարդ տարիքում:
Իհարկե, ինձ մոտ ոչինչ չէր ստացվի, եթե չլիներ այն հսկայական աջակցությունը, որը ցուցաբերում էին իմ նկատմամբ ակումբների ղեկավարները, մարզիչները, թիմերի գործընկերները, աշխատակազմերը և իմ անձնական հովանավորները:
Կցանկանայի բոլորին միասին և յուրաքանչյուրին անհատապես շնորհակալություն հայտնել իրենց օգնության համար:
Սակայն ամենաշատն ուզում եմ շնորհակալություն հայտնել ընտանիքիս: Գեղեցկուհի կնոջս, ով մշտապես աջակցում էր ինձ իմ վերելքների և վայրէջքների ժամանակ:
Շնորհակալ եմ մայրիկիս, որ միշտ իր վրա էր վերցնում իմ հիասթափությունների մեծ մասը: Այդ գիծն էլ հանդիսացել է իմ հաջողության հիմքը,- ասվում է ֆուտբոլիստի պաշտոնական հայտարարության մեջ: