• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մայքլ Օուեն. «Ոչ ոք չէր սպասում այսպիսի «Լիվերպուլի»

Մայքլ ՕուենՄայքլ Օուենը կարծում է, որ իր նախկին ակումբ «Լիվերպուլն» ընթացիկ մրցաշրջանում իր չեմպիոնական պայքարով զարմացրեց բոլորին:

Մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ «կարմիրները» գլխավորում են մրցաշարային աղյուսակը և 5 միավորի առավելություն ունեն երկրորդ տեղում գտնվող «Չելսիի» նկատմամբ: Բրենդան Ռոջերսի սաները խփել են 96 գնդակ, որը լավագույն ցուցանիշն է:

-Զարմանալի է, թե ինչպես նրանք նախորդ տարվա թիմից վերափոխվեցին: Բրենդան Ռոջերսի մեծ աշխատանքի շնորհիվ «Լիվերպուլը» նախորդ մրցաշրջանի յոթերորդ տեղից բարձրացավ առաջին հորիզոնական: Չեմ կարծում, որ շատ ակումբներ կարող են յոթերորդ տեղից հետո տիտղոս նվաճել, այն էլ այնպիսի ուժեղ առաջնությունում, ինչպիսին Պրեմիեր Լիգան է:

Կարծում եմ՝ Ռոջերսն իր աշխատանքով զարմացրեց բոլորին: Մրցաշրջանի մեկնարկից առաջ ես ասում էի, որ «Լիվերպուլը» կլինի չորրորդը, իսկ ինձ պատասխանում էին, որ ես հարբած եմ: Ոչ ոք չէր պատկերացնում, որ նրանք կարող են պայքարել տիտղոսի համար:

Հաճելի կլինի, եթե «Լիվերպուլը» հաղթի առաջնությունը,- ասել է Օուենը: The Telegraph

Հետաքրքիր փաստեր