• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանուել Պելեգրինին գոհ է «Սիթիի» նորեկներից

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել է, որ գոհ է իր նոր ակումբի ամառային ձեռքբերումներից:

Այս ամռանը «քաղաքայինները» թիմն ուժեղացնելու համար արդեն 50 մլն ֆունտ են ծախսել՝ ձեռք բերելով Խեսուս Նավասին և Ֆերնանդինյոյին: Պելեգրինիի խոսքերով երկու ֆուտբոլիստներն էլ կարող են նոր բան տալ «Սիթիին»:

-Լա Լիգայից լավ ճանաչում եմ Խեսուսին: Նա արագ է, հիանալի տեխնիկա ունի,  և կարծում եմ՝ երկրպագուները կվայելեն նրա խաղը:

Նա մեր հարձակմանը վստահություն կհաղորդի, չէ որ նա ընդունակ է գոլեր խփել և գոլային պահեր ստեղծել խաղընկերների համար: Սա լավ ձեռքբերում էր ակումբի համար,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Ինչ վերաբերվում է բրազիլիացի Ֆերնանդինյոյին, ապա Մանուելը ասել է.

-Վերջին մի քանի տարում Ֆերնանդինյոն իր խաղով հիացնում է ինձ: Նա միջազգային ասպարեզում մեծ փորձ ունի և լավ կուժեղացնի մեր կիսապաշտպանությունը: Կարծում եմ՝ նա կհարմարվի Պրեմիեր Լիգային,- ավելացրել է Պելեգրինին: