• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանուել Պելեգրինին պաշտոնապես գլխավորեց «Մանչեսթեր Սիթին»

Մանուել Պելեգրինի«Մալագայի» նախկին մարզիչ Մանուել Պելեգրինին պաշտոնապես գլխավորեց «Մանչեսթեր Սիթին»: Այս մասին հաղորդում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:

59-ամյա չիլիացին «քաղաքայինների» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել:

-«Մանչեսթեր Սիթին» ամեն ինչ ունի հաջողությունները շարունակելու համար: Ես հիացած եմ, որ կարող եմ աշխատել այսպիսի տաղանդավոր թիմի հետ,- հայտնել է Պելեգրինին:

Ավելացնենք, որ Պելեգրինին աշխատել է նաև «Ռիվեր Փլեյթում», «Վիլյառեալում», «Ռեալում» և «Մալագայում»: Մանուելը հաղթել է Էկվադորի և Արգենտինայի առաջնություններում, դարձել է Չիլիի գավաթակիր և հաղթել է Ինտերտոտոյի գավաթը: