• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանուել Պելեգրինի․ «Այս խաղը ցույց տվեց մեր խաղային մակարդակը»

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոստովանել է, որ իր թիմը բավական վատ խաղաց «Բավարիայի» դեմ Չեմպիոնների Լիգայի տնային խաղում (1:3):

Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակիրը առանց որևէ խնդիրների երեք անգամ գրավեց «քաղաքայինների» դարպասը՝ չնայած, որ կարող էր նաև ավելի շատ գոլեր խփել: Միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում «Սիթին» կարողացավ հեղինակության գնդակը խփել: Սակայն եթե դատենք այդ խաղում «Սիթիի» որակներով, ապա ոչ մի հեղինակության մասին էլ խոսք լինել չի կարող:

Այս պարտությունից հետո «Սիթին» պետք է «ԲԿՄԱ»-ի հետ պայքարի D խմբի երկրորդ եղեգրի համար: Պելեգրինին ցավում է, որ իրենք այդքան հեշտությամբ զիջեցին «Բավարիային»:

-Մենք շատ վատ խաղացինք, իսկ «Բավարիան» շատ լավ խաղ անցկացրեց: Մենք կարևոր դաս առանք այս խաղից: Նրանք վերահսկում էին խաղը և ավելի շատ էին լինում գնդակով: Սա կարևոր խաղ էր, որտեղ երևաց մեր խաղային մակարդակը,- Sky Sports-ին հայտնել է Պելեգրինին:

Հետաքրքիր փաստեր