• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանուել Պելեգրինի. «Մենք կշարունակենք պայքարել չեմպիոնական տիտղոսի համար»

Մանուել Պելեգրինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին կարծում է, որ «Աստոն Վիլլայից» կրած պարտությունը Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարում չի փոքրացնում իր թիմի շանսերը:

Մանչեսթերյան դերբիում «Յունայթեդի» նկատմամբ տարած գեղեցիկ հաղթանակից հետո «քաղաքայիններն» անսպասելիորեն զիջեցին բիրմինգհեմցիներին: Եվ չնայած «Սիթիի» մեկնարկն այս մրցաշրջանում չես համարի հաջող, Պելեգրինին չի հրաժարվում տիտղոսի համար պայքարից:

-Ճիշտ է, որ Պրեմիեր Լիգան տարբերվում է եվրոպական մյուս առաջնություններից, այդ պատճառով էլ մրցաշարային աղյուսակում ցածր հորիզոնականներ զբաղեցնող ակումբները երբեք չեն հանձնվում: Սակայն դա այն է, ինչին ես պատրաստ էի, և ինչը ես տեսնում եմ ամեն շաբաթ:

Այս խաղով, որը մենք ցուցադրում ենք, ես վստահ եմ, որ մենք կպայքարենք մրցանակի համար: Իհարկե պարտությունը հիասթափեցնում է, քանի որ ամեն ինչ մեր հսկողության տակ էր:

Միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, որ մենք այլ խաղ ցուցադրեցինք «Յունայթեդի» դեմ խաղի հետ համեմատած: Մենք նույն խաղը ցուցադրեցինք, ուղղակի տարբերությունը գոլերի մեջ է,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: