«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հուսով է, որ իր թիմը հաջող հանդես կգա բոլոր չորս մրցաշարերում, որոնց մասնակցում է:
-Նյարդայի՞ն եմ: Ամենևին ոչ: Ես հիանալի թիմ ունեմ, դրա համար շատ հանգիստ եմ: Ես աշխատել եմ շատ տարբեր առաջնություններում: Հեշտ չէ մարզել «Ռիվեր Փլեյթն»՝ Արգենտինայում, կամ «Ռեալ Մադրիդն»՝ Իսպանիայում: Ես հպարտանում եմ իմ նոր աշխատանքով, սակայն չեմ փորձի համեմատություններ անել: Բոլոր առաջնություններն էլ լավն են, և ես կփորձեմ հասնել առավելագույն արդյունքի:
Ինձ համար շատ ավելի կարևոր է Չեմպիոնների Լիգան, սակայն կա նաև Պրեմիեր Լիգան: Ես ցանկանում եմ, որ լավ խաղանք բոլոր չորս առաջնություններում՝ Չեմպիոնների Լիգա, Պրեմիեր Լիգա, Անգլիայի գավաթ, Անգլիայի Լիգայի գավաթ, և փորձենք հաղթել բոլորն էլ:
Մենք շատ ուժեղ թիմ ունենք, որը կարող է հաղթել այս բոլոր առաջնություններն էլ: Կարծում եմ՝ մենք մեր բոլոր լավ կողմերը ցույց կտանք այս մրցաշարերում: Մրցաշրջանի ավարտին կտեսնենք, թե ինչքան տիտղոս կնվաճենք,- ասել է Պելեգրինին:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայում Պելեգրինիի թիմի առաջին խաղը տեղի կունենա այսօր: «Քաղաքայինները» սեփական հարկի տակ կընդունեն «Նյուքասլ Յունայթեդին»: