«Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին» պատրաստ են պայքարել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու համար։
Ինչպես հայտնում է The Independent պարբերականը, Պրեմիեր Լիգայի գրանդները Ռոբերտին հետևում են 2014թ-ից, երբ նա հեռացավ «Բորուսիայից»։ Հենց այդ ժամանակ Լևանդովսկին կարող էր տեղափոխվել Անգլիա, սակայն նա ընտրեց «Բավարիան»։
Աղբյուրի հաղորդմամբ, այժմ Լեհաստանի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը մտածում է իր կարիերայում հաջորդ քայլն անելու մասին։
Սպասվում է, որ Պրեմիեր Լիգայի ակումբների հետ Ռոբերտի համար պայքար կմղեն նաև իսպանական «Ռեալը» և «Բարսելոնան»։ Լևանդովսկու տրանսֆերային արժեքը, ում պայմանագիրը «Բավարիայի» հետ կլրանա 2019 թվականին, գնահատվում է 70 մլն ֆունտ, ինչը խնդիր չի լինի անգլիական գրանդների համար։