Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Աստոն Վիլլային» և հռչակվեց Պրեմիեր Լիգայի չեմպիոն: «Մանկունյանցիները» այս տիտղոսին տիրանում են ռեկորդային՝ 20-րդ անգամ:
Հանդիպման արդեն 2-րդ րոպեին «Յունայթեդը» առաջ անցավ հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ռոբին Վան Պերսին, ով 30 րոպե հետո արդեն հեթ-տրիկ էր ձևակերպել: Սէր Ալեքսի սաները ընդմիջման գնացին 3:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսը անարդյունավետ ստացվեց և «Յունայթեդը» առաջնության ավարտից 4 տուր առաջ հռչակվեց Պրեմիեր Լիգայի չեմպիոն:
Գոլեր. Վան Պերսի՝ 2ր, 13ր, 33ր