Բրիտանական The Guardian պարբերականի փոխանցմամբ «Մանչեսթեր Յունայթեդն» ամեն դեպքում համաձայնեցրել է գործարքը՝ ձեռք բերելու «Կրիստալ Փելեսի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիլֆրիդ Զախային:
«Յունայթեդը» սկզբնական վճարելու է 10 մլն ֆունտ 20-ամյա Զախայի համար: Եվս 5 մլն կտրամադրվի որպես բոնուս, որը կստանա «Կրիստալ Փելեսը» որոշակի թվով խաղերից հետո, որը Վիլֆրիդն անցկացնելու է «Օլդ Թրաֆորդում»:
Զախան կնքելու է պայմանագիր 5.5 տարի ժամկետով, իսկ հիմնական աշխատավարձը կազմելու է 35 հազար ֆունտ: Այս պահին ակումբներին մնում է համաձայնության գալ, թե ֆուտբոլիստին հետագայում վաճառելու դեպքում «Կրիստալ Փելեսին» քանի տոկոսն է հասնելու:
Զախային ձեռք բերելուց հետո «մանկունյանցիները» վարձավճարով նրան կհանձնեն նախկին ակումբին մինչև մրցաշրջանի ավարտը:
Ավելացնենք, որ Զախան գտնվում է «Կրիստալ Փելեսում» 12 տարեկանից: Ենթադրվում է, որ խաղացողը կհրավիրվի Անգլիայի հավաքական Բրազիլիայի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը մասնակցելու համար: