• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Յունայթեդը» վարձակալել է «Կրիստալ Փելեսի» դարպասապահին

«Մանչեսթեր Յունայթեդը» վարձակալել է «Կրիստալ Փելեսի» դարպասապահ Ջեկ Բաթլենդին մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։

Հունվարի սկզբին «Յունայթեդը» մնաց առանց Դավիդ Դե Խեայի փոխարինողի, քանի որ «Նյուքասլը» վաղաժամկետ վերադարձրեց Մարտին Դուբրավկային:

29 ամյա Բաթլենդը, ով Պրեմիեր լիգայում անցկացրել է 87 հանդիպում և 9 անգամ կրել Անգլիայի հավաքականի մարզաշապիկը, այժմ կապահովագրի «կարմիր սատանաների» առաջին համարին։

«Սա հիանալի ակումբ է, և ես հպարտ եմ, որ ներկայացնում եմ այն ​​հիմա: Ես անհամբեր սպասում եմ աշխատելու դարպասապահների այս անհավանական խմբի հետ, որտեղ բոլորն ամեն օր աջակցում են միմյանց՝ ստեղծելով լավագույն պայմանները մարզումների և հանդիպումների համար»:

«Ես խաղացել եմ Դավիդ Դե Խեայի դեմ և ներկայացրել եմ Անգլիան Թոմ Հիթոնի հետ: Նրանք բարձր մակարդակի դարպասապահներ են, և ես անհամբեր սպասում եմ նրանց հետ մրցելուն և որպես թիմակիցների աջակցելուն»:

«Այս թիմն այս մրցաշրջանում շատ բանի հասնելու ներուժ ունի, և ես ոգևորված եմ, որ կարող եմ իմ դերն ունենալ այդ հավակնությունների իրականացման գործում», – ասել է Բաթլանդը:

Բացի այդ, Բաթլենդը «Կրիստալ Փելեսում» է հանդես գալիս 2020 թվականից: Ջեկն այս մրցաշրջանում դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել:

Հետաքրքիր փաստեր