Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր աղյուսակը եզրափակող «Լեսթեր Սիթիին»:
Այս մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր «աղվեսների»՝ 5:3 հաշվով հաղթանակով: Այս անգամ ավելի ուժեղ գտնվեցին մանկունյանցիները՝ հաղթելով 3:1 հաշվով: Լուի վան Գալի թիմից գոլերի հեղինակ դարձան Ռոբին վան Պերսին և Ռադամել Ֆալկաոն, ինքնագոլով էլ աչքի ընկավ Ուես Մորգանը:
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 43 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Վան Պերսի՝ 27ր, Ֆալկաո՝ 32ր, Մորգան՝ 44ր (ինքն.), Վասիլևսկի՝ 80ր: