• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» հաստատել է Խեսուս Նավասի տրանսֆերը

Խեսուս Նավաս«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Խեսուս Նավասի տրանսֆերը ձեռք բերելու մասին:

Որոշ աղբյուրների համաձայն, 27-ամյա ֆուտբոլիստի համար մանչեսթերյան ակումբը վճարել է 14.9 մլն ֆունտ՝ գումարած բոնուսները: Նավասի ներկայացումը «քաղաքայինները» կատարել են Նյու-Յորքում, որտեղ նա իր ազգային հավաքականի հետ պատրաստվում է Կոնֆեդերացիայի գավաթին:

-«Մանչեսթեր Սիթին» հետաքրքիր նախագիծ ունի և այժմ ճիշտ պահն է տեղափոխության համար: Պրեմիեր Լիգայում արագ ֆուտբոլ է, և ես անհամբեր սպասում եմ առաջնության մեկնարկին:

Ես եկել եմ մեծ ակումբ և ցանկանում եմ շարունակել զարգանալ: «Սիթին» ինձ համար շատ բան արեց և ես դրա համար շնորհակալ կլինեմ դաշտում,- հայտնել է Նավասը:

Ավելացնենք, որ Նավասը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «քաղաքայինների» երկրորդ ձեռքբերումն է: Մինչ այդ Մանուել Պելեգրինիի ապագա թիմին էր միացել Ֆերնանդինյոն:

Հետաքրքիր փաստեր