• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» մեկնարկեց պարտությունով, «Արսենալը»` հաղթանակով

Օլիվյե ԺիրուԱմառային արձակուրդների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» ընկերական խաղերի մեկնարկին հետևեցին «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» խաղերը:

Մանուել Պելեգրինիի մեկնարկը «քաղաքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում սկսվեց պարտությունով, որը նրանք կրեցին հարավաֆրիկյան «Սուպերսպորտ Յունայթեդից»: «Սիթիի» գլխավոր մարզիչն իր թիմի նորեկ Ֆերնանդինյոյին խաղադաշտ էր դուրս բերել հանդիպման առաջին իսկ րոպեից, իսկ ընդմիջումից հետո, ամբողջությամբ փոխեց կազմը:

Հարկ է նշել, որ պարտությունը «Սիթիի» երկրպագուների համար տխրելու միակ առիթը չէր: Հանդիպման 83-րդ րոպեին վնասվածք ստացավ «քաղաքայինների» առաջատար Յայա Տուրեն:

Այդ ընթացքում «Արսենալը» հանդիպում էր անցկացնում Ինդոնեզիայի աստղերի հավաքականի հետ` 7:0: «Զինագործներից» գոլերի հեղինակ են դարձել Թեո Ուոլկոտը, Չուբա Ակպոմը, Օլիվյե Ժիրուն, Լուկաս Պոդոլսկին, Քրիստոֆեր Օլսենը և Թոմաս Այսֆելդը:

Հետաքրքիր փաստեր