• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթին» նոր եզրային հարձակվող է փնտրում

«Մանչեսթեր Սիթին» նոր եզրային հարձակվող է փնտրում, որը կփոխարինի Սաուդյան Արաբիա մեկնող Ռիյադ Մահրեզին։

Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ «Ալ Ահլին» պատրաստ է «Սիթիին» վճարել 30 միլիոն ֆունտ Մահրեզի համար՝ Ռիյադին առաջարկելով տարեկան 25 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով պայմանագիր:

Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Սիթին» պատրաստ է ընդունել այդ առաջարկը, իսկ ինքը՝ Մահրեզը, արդեն տվել է իր համաձայնությունը «Ալ Ահլիին» և մոտ օրերս պետք է ժամանի Սաուդյան Արաբիա՝ բուժզննում անցնելու։

Մահրեզի կորուստը անակնկալի չբերեց «Սիթիին»։ «Քաղաքացիները» միշտ բարձր են գնահատել Ռիյադի հեռանալու հավանականությունը՝ նախօրոք կազմելով 32 ամյա ալժիրցուն փոխարինողների կարճ ցուցակը:

Այս կարճ ցուցակի հիման վրա այժմ «Սիթին» կսկսի աշխատել: Միաժամանակ, «քաղաքացիները» կրկնապատկեցին իրենց ջանքերը կիսապաշտպան Բերնարդու Սիլվային պահելու համար, ով «Ալ Հիլալի» թիրախն է հանդիսանում: