• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանչինին պատրաստվում է ձմեռային տրանսֆերին

Ռոբերտո ՄանչինիՌոբերտո Մանչինին մտադիր է նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել արդեն հունվարին: Իհարկե, մարզիչը գիտի, թե ինչքան դժվար է գտնել խաղացողների, ովքեր կուժեղացնեն թիմի կազմը:

-Հունվարին դժվար կլինի գտնել ֆուտբոլիստների, ովքեր կուժեղացնեն մեր թիմը: Ակումբի նախագահը միշտ օգնում է մեզ, և հնարավոր է` մենք զրուցենք նրա հետ հունվարյան տրանսֆերի մասին: Բայց թիմում ինչ որ բան փոխել մրցաշրջանի կեսից հեշտ գործ չի լինի:

«Քաղաքայիններն» ոչ վաղ անցյալում դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից խմբային փուլում` գրավելով վերջին տեղը: Հիմա «Սիթին» մտածում է Պրեմիեր Լիգայի չեմպիոնական տիտղոսը պահպանելու մասին, որից էլ կախված է Մանչինիի բախտը: Այդ իսկ պատճառով էլ իտալացի մասնագետը փորձում է նոր ու տաղանդավոր ֆուտբոլիստներ գտնել:

-Կարծում եմ մենք ունենք մարդիկ, ովքեր շատ լավ գիտեն շուկան և կարող են արագ գործել: Բացի դրանից երեք տարի առաջ մենք կարողացանք հունվարին լավ աշխատել: Երբեմն պետք է համառ ու արագ շարժվել, քան մյուս ակումբները,-ասել է Մանչինին Goal-ին: