• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանչինին «Սիթիի» չեմպիոնության շանսերը 10% է գնահատում

Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իր թիմի չեմպիոնական տիտղոսը պահելու շանսերը գնահատել է 10%:

Շաբաթ օրը «քաղաքայինները» անակնկալ պարտություն կրեցին «Սաութհեմպտոնից»՝ 3:1: Այժմ սկզբունքային միցակից «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միավորների տարբերությունը 9 է, և «Յունայթեդը» մեկ խաղ պակաս է խաղացել:

Արդեն այսօր՝ «Յունայթեդ» – «Էվերթոն» խաղից առաջ, Մանչինին ցածր է գնահատել իր թիմի չեմպիոնության շանսերը: Առաջնության մնացած 12 տուրում հաղթանակ տանելը իտալացի մասնագետը ռեալ չի համարում:

-Կարծում եմ, որ մեր չեմպիոնության շանսերը այժմ կարելի է գնահատել 10%: Չեմ կարծում, որ մեզ կհաջողվի հաղթել մնացած 12 խաղում: Դա բավական դժվար կլինի:

Ի՞նչ կարող եմ ասել ֆուտբոլիստների խաղի վերաբերյալ: Իրենք գիտեն, որ շատ վատ խաղացին: Կարծում եմ, որ սա վերջին երկու տարվա մեջ մեր վատագույն խաղն էր:

Մենք զգացինք Կոմպանիի, Նաստասիչի բացակայությունը: Մեր մի քանի ֆուտբոլիստներ լավ մարզավիճակում չեն,- ESPN-ին տված հարցազրույցում ասել է Ռոբերտո Մանչինին: