• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մանչինին ցանկանում է «հարվածել» Սամիր Նասրիին

Ռոբերտո Մանչինի և Սամիր Նասրի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ ցանկանում է «հարվածել» կիսապաշտպան Սամիր Նասրիին շաբաթ օրը կայացած «Նյուքասլի» հետ հաղթական խաղից հետո (4:0):

Շաբաթ օրը Նասրին հիանալի ֆուտբոլ ցուցադրեց՝ դառնալով խաղի հերոսներից մեկը: Մանչինին զարմանում է, թե ինչու Սամիրը չի կարող միշտ այսպես խաղալ:

-Ցանկանում եմ հարվածել նրան, որովհետև նրա նման ֆուտբոլիստը պետք է միշտ այդպես խաղա: Միշտ: Յուրաքանչյուր խաղում: Հնարավոր է, որ թույլատրելի են եզակի վատ հանդիպումներ, սակայն նրա վարպետությամբ…

Չգիտեմ, թե ինչ այլ կլիներ շաբաթ օրը: Չեմ հասկանում, թե ինչու այսպիսի վարպետություն ունեցող խաղացողն անընդհատ չի խաղում այսօրվա պես,- հայտնել է Մանչինին: The Guardian