• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մաուրիսիո Պոչետինոն պաշտոնապես գլխավորեց «Տոտտենհեմը»

Մաուրիսիո ՊոչետինոԻնչպես և սպասվում էր, «Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Պոչետինոյի նշանակման մասին: «Սաութհեմպտոնի» արդեն նախկին մարզիչը լոնդոնյան ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել:

Արգենտինացի մարզիչը հաջող մրցաշրջան անցկացրեց «Սաութհեմպտոնում»՝ ակումբի համար ապահովելով Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենաբարձր արդյունքը: Երկար ժամանակ Պոչետինոյի նախորդ ակումբն ուներ առաջնության լավագույն պաշտպանությունը և գտնվում էր առաջատարների հարևանությամբ:

Հիշեցնենք, որ «Տոտտենհեմը» 2013/14 մրցաշրջանը սկսեց Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավորությամբ, ով ձմռանը հեռացվեց ակումբից: Նրան ժամանակավորապես փոխարինեց անփորձ Թիմ Շերվուդը, ով նույնպես լուրջ հաջողության չհասավ: Շերվուդի հեռանալուց հետո Դանիել Լևին քննարկում էր Ֆրանկ դե Բուրի և Մաուրիսիո Պոչետնինոյի թեկնածությունները և արդյունքում նրա ընտրությունը կանգնեց 42-ամյա արգենտինացու վրա:

Հետաքրքիր փաստեր