• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մաուրիսիո Պոչետինո․ «Մեր նպատակը Չեմպիոնների Լիգան է»

Մաուրիսիո Պեչետինո«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ իր թիմի նպատակը ոչ թե Եվրոպա Լիգան է, այլ՝ Չեմպիոնների Լիգան:

Ամռանը Պոչետինոն թիմը համալրեց այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներով, ինչպիսիք են Դեյան Լովրենը, Վիկտոր Վանյաման և Պաբլո Օսվալդոն: Այս նորեկների հետ «Սաութհեմպտոնը» վստահ անցկացրեց Պրեմիեր Լիգայի մեկնարկը և այս պահին 6-րդ տուրից հետո վաստակած 11 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:

Թվում է, թե Մաուրիսիոյի թիմը բոլոր շանսերն ունի, որպեսզի պայքարի Եվրոպա Լիգայի ուղեգրի համար, սակայն Պոչետինոն լրջորեն հետաքրքրված է Չեմպիոնների Լիգայով:

-Եթե անկեղծ, ապա մեզ չի հետաքրքրում Եվրոպա Լիգան, մեր նպատակը Չեմպիոնների Լիգան է:

Եվրոպա Լիգան այն առաջնությունը չէ, որին մասնակցելն ինձ համար հաճելի կլինի: Ես համոզված եմ, որ բոլոր մարզիչների նպատակն էլ դա է: Չեմպիոնների Լիգան հենց այն առաջնությունն է, որին մասնակցելու համար մենք պայքարելու ենք,- Պոչետինոյի խոսքեր է մեջբերում ESPN-ը:

Թեմատիկ նորություններ