• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մապու Յանգա-Մբիվան պաշտոնապես տեղափոխվեց «Նյուքասլ»

Մապու Յանգա-Մբիվա«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Մոնպելյեի» և Ֆրանսիայի ազգայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մապու Յանգա-Մբիվայի տեղափոխության մասին: Գործարքը «կաչաղակների» համար արժեցել է 7 մլն ֆունտ:

Երեքշաբթի օրը Մապուն մեկնեց «Նյուքասլ», որտեղ անցավ բուժզննում և ստորագրեց 5.5 տարվա պայմանագիր: Ֆրանսիացին «Նյուքասլում» հանդես կգա 13 համարի մարզաշապիկով:

Յանգա-Մբիվան «Մոնպելյեի» սան է, որի կազմում մասնակցել է ավելի քան 200 խաղի: Պաշտպանը «Մոնպելյեի» ավագն էր: Թիմը անցած տարի հաղթեց Լիգա 1-ում: Այս մրցաշրջանում ֆրանսիացին հնարավորություն էր ստացել խաղալ Չեմպիոնների Լիգայում:

-Իմ համար կարևոր որոշում էր տեղափոխվել «Նյուքասլ» և հանդես գալ Պրեմիեր Լիգայում: «Նյուքասլը» Լիգայի լավագույն ակումբներից մեկն է և ես կփորձեմ այստեղ հասնել հաջողության:

Ավելացնենք, որ 23-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված էին նաև «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հետաքրքիր փաստեր