«Մանչեսթեր Յունայթեդի» փլեյմեյքեր Խուան Մատան հայտնել է, որ մրցաշրջանի մնացած հատվածում «կարմիր սատանաների» գլխավոր նպատակը Չեմպիոնների Լիգա վերադառնալն է:
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին առանց պարտության խաղերի շարքի շնորհիվ Լուի վան Գալի սաները մտան լավագույն քառյակ և այժմ 12 միավորով են հետ առաջատար «Չելսիից»:
Մատայի խոսքերով, «Յունայթեդի» առաջնային նպատակը մնում է Չեմպիոնների Լիգա վերադառնալը:
-Դժվար է յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաբթի դիտել Չեմպիոնների Լիգայի խաղերը և հիշել, որ դու չես մասնակցում դրան: Մենք պետք է վերադառնանք այնտեղ, մենք պետք է յուրաքանչյուր տարի մասնակցենք այդ առաջնությանը: Չեմպիոնների Լիգա վերադառնալը մեր առաջնային նպատակն է,- ասել է Մատան: Sky Sports