• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարկուս Ռաշֆորդն այս պահին անկասելի է

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոստովանել է, որ հարձակվող Մարկուս Ռաշֆորդն այս պահին անկասելի է:

Նախօրեին Լիգայի գավաթի կիսաեզրափակչում «Յունայթեդի»՝ «Նոթինգհեմ Ֆորեսթի» նկատմամբ տարած հաղթանակում (0:3) հաշիվը բացեց հենց Ռաշֆորդը։

Այսպիսով, Մարկուսը 11 գոլ է խփել «կարմիր սատանաների» կազմում իր վերջին 12 խաղերում, և Տեն Հագը ցանկանում է, որ նա շարունակի իր լավ աշխատանքը:

«Կան այլ խաղացողներ, ովքեր շատ լավ են խաղում, բայց ես գոհ եմ Մարկուսի խաղից և զարգանալու արագությունից»:

«Նա մեծացել է մրցաշրջանի սկզբից, և դա նրա վաստակն է: Մենք պետք է համոզվենք, որ այս գործընթացը շարունակական է»:

«Այս վերաբերմունքով, այս ոգով նա անկասելի է, և թիմն օգնում է նրան ճիշտ դիրքերում հայտնվել»։

«Մենք ունենք միտք, թե ինչպես վարվել գնդակի հետ, բայց վերջիվերջո դա նաև նրա ինտուիցիան է, կրեատիվությունը և անհատական ​​վարպետությունը», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Թեմատիկ նորություններ