• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարկ Շվարցերը տեղափոխվեց «Չելսի»

Մարկ Շվարցեր«Չելսին» պաշտոնապես հայտնել է «Ֆուլհեմի» նախկին դարպասապահ Մարկ Շվարցերի հետ պայմանագրի ստորագրման մասին:

Մարկը «ազնվականներին» է միացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:  «Ֆուլհեմը» Մարտեն Ստեկելենբուրգին գնելուց հետո որոշեց ազատվել Շվարցերից: Թվում էր, թե Մարկը «Քրեյվն Քոթեջից» հեռացել է խաղային պրակտիկայի երաշխիքներ չունենալու պատճառով:

Սակայն այժմ 40-ամյա Շվարցերը որոշեց տեղափոխվել «Չելսի» և լինել պահեստայինների նստարանին: Ավստրալիացին «կապույտների» հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել:

Մարկը անգլիական ֆուտբոլում է արդեն 15 տարի: «Ֆուլհեմից» բացի նա խաղացել է նաև «Բրեդֆորդում» և «Միդլսբրոյում»: Իր ազգային հավաքականում Մարկը հարյուրից ավելի խաղի է մասնակցել:

-Սա ֆենոմենալ ակումբ է: «Չելսին» աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկն է,- ասել է Շվարցերը:

Հետաքրքիր փաստեր