«Չելսիի» 40-ամյա դարպասապահ Մարկ Շվարցերը մտադիր է ապացուցել, որ արժանի է «ազվականների» հիմնական կազմում խաղալու համար:
Այս ամռանը՝ չկարողանալով համաձայնության գալ «Ֆուլհեմի» հետ, փորձառու ավստրալիացին ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ «Չելսիին»:
-Երբ ես տեղափոխվեցի «Չելսի», ես գիտեի, որ նրանք բարձրակարգ դարպասապահ ունեն և հիմնական կազմում տեղ գտնելու համար մրցակցությունը շատ բարդ է լինելու:
Սակայն քրտնաջան աշխատանքով և լավ ելույթներով ես կարող եմ ապացուցել, որ արժանի եմ հիմնական կազմում խաղալու համար,- Շվարցերի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: