• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մարտինեսը չի խաղա մոտ 3 ամիս

«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Լիսանդրո Մարտինեսը ոտնաթաթի վնասվածքի պատճառով չի խաղա մոտ երեք ամիս:

Հիշեցնենք, որ Մարտինեսը բաց թողեց անցած մրցաշրջանի ավարտը՝ ապրիլին ոտնաթաթի մետատարսային ոսկորի կոտրվածքից հետո։

25 ամյա արգենտինացին ապաքինվել է մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը, սակայն նա կրկին վնասվեց սեպտեմբերի 3-ին «Արսենալի» դեմ Պրեմիեր լիգայի շրջանակներում պարտված խաղում (3:1):

Այդ դեպքից հետո Մարտինեսը կարողացավ խաղալ «Բրայթոնի» և «Բավարիայի» դեմ, սակայն բաց թողեց «Բերնլիի» և «Կրիստալ Փելեսի» նկատմամբ հաղթանակները։

Ըստ BBC-ի, Լիսանդրոյին վերականգնվելու համար կպահանջվի երկու-երեք ամիս, որի ընթացքում «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի ընտրության տարբերակները պաշտպանության կենտրոնում  կսահմանափակվեն Ռաֆայել Վարանով, Վիկտոր Լինդելոֆով, Հարի Մագուայրով և Ջոննի Էվանսով:

«Յունայթեդում» վնասվածքների պատճառով բացակայում են նաև հիմնական եզրային պաշտպաններ՝ Լյուկ Շոուն և Աարոն Վան-Բիսական:

Հետաքրքիր փաստեր