«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է Մադրիդի «Ատլետիկոյի» կենտրոնական պաշտպան Մարտին Դեմիկելիսի ձեռքբերման մասին:
Դեմիկելիսն ընդամենը երկու ամիս առաջ էր ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով «Մալագայից» տեղափոխվել Մադրիդ: Այժմ նրա վաճառքից մադրիդցիները 4 մլն ֆունտ ստացան:
Մարտինը «քազաքայինների» հետ 2 տարվա պայմանագիր է ստորագրել և վերցրել է 26 համարի մարզաշապիկը: Մանչեսթերում Դեմիկելիսը կաշխատի Մանուել Պելեգրինիի հետ, ում լավ ճանաչում է «Մալագայում» և «Ռիվեր Փլեյթում» աշխատած տարիներից:
Դեմիկելիսը 2003-2010թթ-ին հանդես է եկել «Բավարիայում», որտեղ մասնակցել է ավելի քան 200 հանդիպման: Մյունխենցիների հետ Մարտինը չորս անգամ հաղթել է Բունդեսլիգայում, չորս անգամ դարձել է Գերմանիայի գավաթակիր և երկու անգամ՝ գերմանական լիգաների գավաթակիր: Փորձառու պաշտպանն Արգենտինայի ազգային հավաքականում մասնակցել է 37 խաղի: