«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը ջնջել է սոցցանցերի իր էջը՝ «Բորնմուտի» հետ խաղում իր գործած սխալի պատճառով:
Դա Մեդիսոնի անփույթ ետ փոխանցման շնորհիվ էր, որ Ֆիլիպ Բիլինգը կարողացավ խլել գնդակը և բացել հանդիպման հաշիվը:
Պարտությունից հետո, որը «Լեսթերին» թողեց մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում, Ջեյմսը չափազանց վրդովված էր և նույնիսկ ջնջեց Twitter-ի իր էջը, որպեսզի չտեսնի իր նկատմամբ բացասական մեկնաբանությունները։
«Շատ դժվար է հաշտվել դրա հետ: Այս պահին ես շատ ճնշված եմ: Մենք գիտեինք, որ դա մեծ հանդիպում է, բայց ոչինչ չստացանք դրանից»:
«Մենք շատ փորձեցինք: Ես անփույթ սխալ թույլ տվեցի: Ես շատ ճնշված եմ: Ես միշտ ցանկանում եմ օգնել թիմին: Փորձում էի կատարելագործվել, բայց չկարողացա: Այսօր դա վիճակված չէր: Ես ցավում են դրա համար»: Մեդիսոնի խոսքերն է մեջբերել Daily Mirror-ը։