«Հալլ Սիթին» 2 տարվա պայմանագիր է ստորագրել «Ուիգանի» նախկին պաշտպան Մեյնոր Ֆիգերոայի հետ: Այս մասին հայտնում է «վագրերի» պաշտոնական կայքը:
Մրցաշրջանի ավարտից հետո, ավարտվեց նաև հոնդուրասցու պայմանագիրը «Ուիգանի» հետ: Նոր պայմանագրից Ֆիգերոան հրաժարվել է, դրա համար էլ իր տեղափոխությունը Սթիվ Բրյուսի թիմ իրականացվել է ազատ ֆուտբոլիստի իրավունքով:
Հատկանշական է, որ Մեյնորը և Բրյուսն արդեն ունեն միասին աշխատելու փորձ հենց «Ուիգանում», որտեղ մարզիչը պաշտպանին թիմ էր հրավիրել 2008թ-ի ձմռանը: Նոր թիմին Ֆիգերոան կմիանա հուլիսին` նախամրցաշրջանային նախապատրաստության ժամանակ:
-Ես երջանիկ եմ լինել այստեղ և թիմի մաս դառնալ: Սա մեծ մարտահրավեր է ինձ համար, որին ես անհամբեր սպասում եմ:
Երբ թիմը վերջին խաղերն էր անցկացնում առաջնությունում, ես հատուկ ուշադրություն էի դարձնում արդյունքներին, քանի որ ուզում էի Սթիվ Բրյուսը մուտք գործեր Պրեմիեր Լիգա: Ես շատ ուրախ էի նրա համար: Նա հրաշալի մարզիչ է, և ես սպասում եմ նրա հետ կրկին աշխատել:
Ես հետևել եմ նրանց խաղին «Քարդիֆի» դեմ և վերջնական սուլիչից հետո ասացի կնոջս. «Հալլը» կարող է ինձ համար տարբերակ լինել հաջորդ մրցաշրջանում»,- հայտնել է Ֆիգերոան: