«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի «Մանչեսթեր Սիթիին» հետ պահի այս մրցաշրջանում տրեբլ նվաճելուց:
Երեկ 11 մետրանոց հարվածաշարում «Բրայթոնին» հաղթելուց հետո «Յունայթեդը» դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակիչ, որտեղ այժմ հունիսի 3-ին կմրցի «Սիթիի» դեմ։
Ուեմբլիի այս եզրափակիչը կկայանա Պրեմիեր լիգայի սեզոնի ավարտից հետո, բայց մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, և «կարմիր սատանաները» ռեալ հնարավորություն ունեն իրենց հարևաններին խանգարելու, նույնիսկ եթե նրանք նվաճեն մյուս երկու գավաթները:
«Մենք ամեն ինչ կանենք դրա համար: Երբ ես ասում եմ ամեն ինչ, նկատի ունեմ հնարավոր ամեն ինչ։ Դուք չեք կարող անել 100 տոկոսից ավելի: Երկրպագուները կարող են հույս դնել դրա վրա: Մենք ցանկանում ենք մեր երկրպագուներին տալ այս հաղթանակը «Սիթիի» նկատմամբ»:
«Իհարկե, ես հասկանում եմ, թե ինչպես են երկրպագուները վերաբերվում դրան: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մեր երկրպագուներին երկրորդ գավաթը նվիրենք: Միևնույն ժամանակ, դա հեշտ չէ, քանի որ «Սիթին» հիանալի թիմ է, բայց մենք նույնպես հիանալի թիմ ունենք»,- ասել է Տեն Հեգը The Guardian-ին։