• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Միդլսբրոն» և «Բրայթոնը» կխաղան 170 մլն ֆունտի համար

Միդլսբրո և ԲրայթոնԱռաջիկա շաբաթ օրը Չեմպիոնշիպը ներկայացնող «Միդլսբրոյի» և «Բրայթոնի» միջև կկայանա համաշխարհային ֆուտբոլի պատմության թերևս ամենաթանկ հանդիպումը՝ հաշվի առնելով, որ խաղասեղանին դրված է 170 մլն ֆունտ։

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մրցաշարային աղյուսակում։ Հաշվի առնելով մրցակիցների միավորները՝ «Բարնլին» արդեն ապահովել է տեղը Պրեմիեր Լիգայի հաջորդ մրցաշրջանում։

Իսկ ահա երկրորդ ուղեգրի համար կպայքարեն «Միդլսբրոն» և «Բրայթոնը», որոնք ունեն հավասար միավորներ և վերջին տուրում միմյանց հետ կխաղան «Ռիվերսայդում»։ Պարտվողը կհայտնվի Չեմպիոնշիփի փլեյ-օֆֆ փուլում, որտեղ կխաղարկվի ևս մեկ ուղեգիր։

Ինչպես գրում է Deloitte վերլուծականը, «Միդլսբրոյի» և «Բրայթոնի» խաղում կվիճարկվի 170 մլն ֆունտ։ Պրեմիեր Լիգայի ուղեգրի հետ թիմը կստանա 95 մլն ֆունտ, ինչպես նաև երկու տարի ադապտացիոն վճարներ։ Եթե թիմերից մեկին հաջողվի երկրորդ մրցաշրջանում մնալ Պրեմիեր Լիգայում, ապա գումարը կհասնի 290 մլն ֆունտի։