• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միլները կշարունակի իր կարիերան «Բրայթոնում»

«Բրայթոնը» պաշտոնապես հայտարարել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլներին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու մասին։

Միլները մեկ տարվա պայմանագիր է կնքել «Բրայթոնի» հետ՝ ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ, որն ուժի մեջ կմտնի «Լիվերպուլի» հետ Ջեյմսի պայմանագրի ժամկետի ավարտից հետո։

37 ամյա անգլիացին վերջին 8 մրցաշրջաններն անցկացրել է «Լիվերպուլում», որտեղ հաղթել է Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան, Անգլիայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։

Միլների փորձը միանշանակ օգտակար կլինի «Բրայթոնին», ով հաջորդ մրցաշրջանում կներկայացնի Անգլիան Եվրոպայի լիգայում։

«Ես շատ ուրախ եմ Ջեյմսին «Բրայթոնում» ողջունելու համար: Նա հիանալի ձեռքբերում է մեզ համար, և ես վստահ եմ, որ նա մեզ ավելի բարձր մակարդակի կհասցնի»,- ասել է «ճայերի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին:

Հետաքրքիր փաստեր