• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միտոման համաձայնության է եկել «Բրայթոնի» հետ նոր պայմանագրի շուրջ

«Բրայթոնի» եզրային հարձակվող Կաուրու Միտոման իր ակումբի հետ համաձայնության է եկել  նոր հնգամյա պայմանագրի շուրջ։

Հենց այս շաբաթ մամուլում լուրեր հայտնվեցին, որ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում են Միտոմային որպես հունվարյան տրանսֆերային նպատակ:

Սակայն London World-ը իր բացառիկ հոդվածում պնդում է, որ Կաուրուն արդեն համաձայնել է երկարաձգել համագործակցությունը «Բրայթոնի» հետ մինչև 2028 թվականը։

Նոր գործարքով Միտոմայի աշխատավարձը բարձրանա և կհասնի շաբաթական մինչև 80,000 ֆունտ, որը և կլինի 26 ամյա խաղացողի պարգևատրումը իր զարգացման համար:

Միտոման խաղում է «Բրայթոնում»՝ 2021 թվականին «Կավասակի Ֆրոնտալից» տեղափոխվելուց հետո: Կաուրուն այժմ Ռոբերտո Դե Զերբիի թիմի առանցքային ֆուտբոլիստներից է՝ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի 7 խաղում դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր