Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ետնապահ «Ֆուլհեմը» դեռևս չի կարող օգտվել իր նորեկ Կոստաս Միտրողլուի ծառայություններից:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը «Ֆուլհեմը» 12.5 մլն ֆունտով ձեռք բերեց Հունաստանի առաջնության լավագույն ռմբարկուին:
Սակայն 25-ամյա հարձակվողն Անգլիա ժամանեց ծնկի վնասվածքով և մինչ այժմ չի կարողացել նորամուտը նշել Պրեմիեր Լիգայում: Կոստասը բաց կթողնի նաև «Լիվերպուլի» դեմ այսօրվա խաղը: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը: