Տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը «Ֆուլհեմը» ձեռք բերեց «Օլիմպիակոսի» հարձակվող Կոնստանտինոս Միտրողլուին: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Որոշ աղբյուրների համաձայն, Հունաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխությունը դարձել է «Ֆուլհեմի» տրանսֆերային պատմության մեջ ռեկորդային տրանսֆեր:
Միտրողլուի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Վեստ Հեմը», սակայն հույն ֆուտբոլիստը որոշեց միանալ «Ֆուլհեմին» և ստորագրել 4.5 տարվա պայմանագիր:
Ավելացնենք, որ Միտրողլուն «Ֆուլհեմում» կփոխարինի Դիմիտար Բերբատովին, ով մոտ է «Մոնակո» տեղափոխվելուն: