• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Միքայել Լաուդրուպը չի վախենում թիմի աստղերին կորցնելուց

Միքայել Լաուդրուպ«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը հայտնել է, որ չի վախենում իր լավագույն ֆուտբոլիստներից որևէ մեկին վաճառելուց և դրանում ոչ մի խնդիր չի տեսնում:

«Սուոնսիի» ֆուտբոլիստները շատ ակումբների ուշադրության կենտրոնում են: Այս ամառ հնարավոր է ակումբից հեռանան Միխել Վորմը, Էշլի Ուիլյամսը, Միչուն և Չիկո Ֆլորեսը: Մինչդեռ ակումբի գլխավոր մարզիչը պատրաստ է դրան:

-Անհնար է պահել չափից շատ խաղացողների իրենց կամքին հակառակ: Կան շատ պատճառներ, թե ինչու է դժվար լինում հրաժարվել առաջարկներից:

Եթե մեր հիմնական կազմի երեք-չորս խաղացողներ միանգամից ասեն, որ հնարավորություն ունեն՝ ավելի ուժեղ ակումբ տեղափոխվելու, և նրանք ցանկանում են դա անել, ապա մենք դա թույլ չենք տա: Սակայն մեկ դեպք հնարավոր է,- հայտնել է մասնագետը: BBC

Հետաքրքիր փաստեր