• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մխիթարյանը Գարեթ Բեյլին փոխարինող 3 ֆուտբոլիստների թվում

Հենրիխ Մխիթարյան«Տոտտենհեմը» ուելսցի վինգեր Գարեթ Բեյլին փոխարինող է փնտրում, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կլքի լոնդոնյան ակումբը:

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը պատրաստվում է վատագույն սցենարին և Բեյլին հնարավոր փոխարինողներ է դիտարկում: Բեյլին իրենց ակումբում են ցանկանում տեսնել «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Համաձայն պորտուգալական A Bola պարբերականի, Վիլաշ-Բոաշն այժմ հետևում է Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, «Այաքսի» հարձակվող Քրիստիան Էրիկսենին և «Սևիլիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին:

Աղբյուրը նշում է «Շախտյորը» լքելու Մխիթարյանի ցանկության մասին և հղում անելով ռուսական Известия թերթին՝ հայտնում, որ «Տոտտենհեմը» Հենրիխի տրանսֆերի համար դիմել է ուկրաինական ակումբին:

Հետաքրքիր փաստեր