«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է նոր մարզիչների նշանակումների մասին, ովքեր կաշխատեն ակումբի նոր գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Կարմիր սատանաների» մարզչական շտաբը համալրել են «Էվերթոնից» ժամանած 3 մասնագետներ՝ 42-ամյա Սթիվ Ռաունդը, 53-ամյա Քրիս Բուդսը և 65-ամյա Ջիմի Լամսդենը:
Ռաունդը, ով աշխատել է «Էվերթոնում» 2008 թվականից սկսած, դարձել է գլխավոր մարզչի օգնական: Բուդը կաշխատի դարպասապահների հետ, իսկ Լամսդենը նշանակվել է մարզիչ:
-Ես մի քանի տարի աշխատել եմ Սթիվի, Քրիսի և Ջիմիի հետ և շատ ուրախ եմ, որ նրանք որոշել են այս հզոր ակումբում ինձ միանալ: Նրանցից յուրաքանչյուրն իր բնագավառում մեծ գիտելիքների է տիրապետում, և ես զգում եմ, որ նրանք, ինչպես և ես, հիացած են նոր մարտահրավերով,- ասել է Մոյեսը: