«Մոնպելյեի» գլխավոր մարզիչ Ժան Ֆերնանդեսը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» համար հայտնել է 23-ամյա կիսապաշտպան Ռեմի Կաբելյայի տրանսֆերային արժեքը:
Ռեմին արդեն վաղուց է անգլիական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում, և սպասվում է, որ հունվարին տաղանդավոր ֆրանսիացու համար կպայքարեն «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»:
Ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչը չի պատրաստվում կանգնել իր սանի ճանապարհին, ում Ֆրանսիայում անվանում են «Նոր Զիդան»:
-Եթե ձմռանը «Մանչեսթեր Յունայթեդը» Կաբելյայի համար 18 մլն եվրո (15 մլն ֆունտ) առաջարկի, ինչպես որ ես եմ կարդացել, ապա Ռեմին կտեղափոխվի Մանչեսթեր: Չնայած, որ դա մեծ կորուստ կլինի ակումբի համար, սակայն մենք չենք մերժի առաջարկը,- Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում Reuters-ը: