• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն Դե Բրյույնեին «Չելսիում» խաղալու հնարավորություն կտա

Քևին Դե Բրյույնե«Չելսիի» հարձակվող Քևին Դե Բրյույնեի գործակալը հայտնել է, որ«կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ներառել է իր հաճախորդին հաջորդ մրցաշրջանի իր պլաններում:

Հայտնի է, որ 21-ամյա բելգիացին, ով անցած մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Վերդերում», հետաքրքրում է Դորտմունդի «Բորուսիային»: Սակայն Մոուրինյոն հույս է դնում Դե Բրյույնեի վրա:

-Քևինը հեռախոսային զրույց է ունեցել Ժոզե Մոուրինյոյի հետ և ասել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում  իր դերն ունենալ «Չելսիում»: Մոուրինյոն պատասխանել է, որ ցանկանում է Դե Բրյույնեին ավելի լավ խաղացող դարձնել և դա, անկասկած, լավ նորություն է:

Քևինի ցանկությունը կայանում է նրանում, որ ուղղակի ֆուտբոլ խաղա, իսկ հիմա նա գիտի, որ Մոուրինյոն կտա իրեն դեր` «Չելսիում» խաղալու համար և նա ուրախ կլինի մնալ:

Այս հանգստյան օրերին Քևինը վերադարձել է արձակուրդից, և նրան արդեն ասել են, որպեսզի ժամանի «Սթեմֆորդ Բրիջ»` մասնակցելու միջմրցաշրջանային նախապատրաստությանը,- գործակալ Պատրիկ Դե Կոստերի խոսքերն է մեջբերում Goal-ը: