• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյոն ուրախ է, որ Վենգերը մնում է «Արսենալում»

Ժոզե Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ ուրախ է «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի` նոր պայմանագիր ստորագրելու որոշման համար:

Երեկ հայտնի դարձավ, որ Վենգերը կերկարաձգի պայմանագիրը «զինագործների» հետ: Եվ չնայած որ Մոուրինյոն նախկինում տարաձայնություններ է ունեցել ֆրանսիացի մարզչի հետ, ուրախ է իր փորձառու գործընկերոջ համար:

-Մեր միջև վաղուց տարաձայնություն չի եղել: Հիանալի է, որ նա մնում է: Շատ ուրախ եմ, որ «Արսենալն» այնքան շատ է վստահում իր մարզչին, որ նրան նոր պայմանագիր է առաջարկում՝ չիմանալով՝ կհաղթի տիտղոս, թե ոչ: «Արսենալը» կայուն թիմի դասական օրինակ է:

Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է: Այն փաստը, որ նա վերջին տարիներին տիտղոսներ չի նվաճել, ոչինչ չի նշանակում,- ասել է Մոուրինյոն: Daily and Sunday Express

Հետաքրքիր փաստեր