• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյո. «Լամբերտն ինձ հիշեցնում է իմ ոչ վաղ անցյալը»

Լամբերտ և Մոուրինյո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ «Աստոն Վիլլայում» իր գործընկեր Պոլ Լամբերտն իրեն հիշեցնում է իր ոչ վաղ անցյալը:

Մրցավարի վիճահարույց  որոշումները թիմերի երեկվա խաղի ընթացքում Լամբերտի մոտ մեծ զայրույթ առաջացրեցին: Եվ Մոուրինյոյի կարծիքով, «Վիլլայի» մարզչի նման պահվածքը նման է իր երիտասարդ տարիների պահվածքին:

-Պոլն իրեն պահում է այնպես, կարծես խաղադաշտում լինի: Նա ինձ է հիշեցնում 10 տարի առաջ, երբ ես բողոքում էի մրցավարի ցանկացած որոշումից, ցանկանում էի մարզել իմ թիմին և միևնույն ժամանակ սուլիչն ինձ մոտ պահել:

Լամբերտը հենց այդպիսին է, բայց նա անպայման կփոխվի: Ժամանակը և փորձը նրան կփոխեն, քանի որ նա բողոքարկում է մրցավարական ցանկացած որոշում:

Նա դեռ երիտասարդ, սակայն շատ խելացի է: Նրան հաջողվել է ֆուտբոլիստներին իր խաղաոճը փոխանցել,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Daily Maily-ը:

Հետաքրքիր փաստեր