• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մոուրինյո. «ՊՍԺ-ն Ազարին և Օսկարին է ուզու՞մ. ուրեմը թող 300 մլն ֆունտ պատրաստի»

Էդեն Ազար և Օսկար«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ ՊՍԺ-ն պետք է վճարի 300 մլն ֆունտ, եթե ուզում է գնել կիսապաշտպաններ Էդեն Ազարին և Օսկարին:

Այս շաբաթ մամուլում լուրեր հայտնվեցին, որ ֆրանսիական ակումբն ամռանը կփորձի գնել Ազարին և Օսկարին: Բացի այդ, ՊՍԺ-ի մի քանի ֆուտբոլիստներ վերջիններիս հրավիրում էին իրենց ակումբ:

Օրինակ՝ «Նյուքասլի» նախկին կիսապաշտպան Յոհան Կաբայեն խոստովանեց, որ կցանկանար խաղալ Էդեն Ազարի հետ: Ինչ վերաբերվում է Օսկարին, ապա նրան Փարիզ է հրավիրում իր հայրենակից Լուկաս Մոուրան:

-Դա ինձ չի անհանգստացնում և ոչ մի խնդիր չի ստեղծում: Եթե ֆինանսական ֆեյր-փլեյը գոյություն ունի, ապա ՊՍԺ-ն ուղղակի գումար չի ունենա, որպեսզի գնի նրանց: Իսկ եթե ֆինանսական ֆեյր-փլեյ չկա, ապա երկուսի համար 300 մլն ֆունտը «Չելսիին» կստիպի մտածել վաճառելու մասին,- ասել է Ժոզե Մոուրինյոն: The Guardian

Հետաքրքիր փաստեր