• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մրցաշրջանի վերջին երկու խաղերում Տուրեն կկարողանա օգնել «Սիթիին»

Յայա Տուրե«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն կկարողանա իր թիմին օգնել մրցաշրջանի վերջին երկու խաղերում՝ չնայած «Էվերթոնի» դեմ շաբաթ օրը կայացած խաղում ստիպված փոխարինմանը:

Իվուարցի ֆուտբոլիստը մեծ ներդրում ունեցավ «Գուդիսոն Պարկում» տարած հաղթանակի մեջ, սակայն երկրորդ խաղակեսում նա ստիպված փոխարինվեց: Ի ուրախություն «Սիթիի» և հենց Տուրեի, նրա մոտ ամեն ինչ կարգին է և նա կրկին պատրաստ է օգնել «քաղաքայիններին», ովքեր շատ մոտ են Պրեմիեր Լիգայի չեմպիոնությանը:

-Շատ կարևոր էր, որ ինձ փոխարինեցին: Դժվար էր «Լիվերպուլի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո այդքան կարճ ժամանակում ապաքինվել: Այժմ ես ինձ լավ եմ զգում,- «Սիթիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Տուրեն: