• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յայա Տուրեն չի բացառում իր տեղափոխությունը ՊՍԺ

Յայա Տուրե«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն չի բացառում, որ առաջիկա տարիների ընթացքում կտեղափոխվի ֆրանսիական ՊՍԺ:

Ընթացիկ մրցաշրջանում իվուարցի կիսապաշտպանը շարունակում է մեծ ներդրում ունենալ «քաղաքայինների» ցուցադրած խաղում, ովքեր դեռ մասնակցում են 4 առաջնության: Եվ չնայած որ Տուրեն նախորդ տարի է պայմանագիրը երկարաձգել «Սիթիի» հետ, դեմ չի լինի ՊՍԺ տեղափոխությանը:

-Ամեն ինչ կարող է լինել: Ինչու՞ ոչ: Կյանքում ոչինչ չես կարող վստահ ասել: Կոնկրետ այս պահին ես ինձ լավ եմ զգում «Սիթիում», սակայն ով գիտի:

Ես աշխատում եմ հիանալի ֆուտբոլիստների հետ: Դա թույլ է տալիս ավելի շատ բան սովորել: Ֆուտբոլում պետք է անընդհատ սովորել: Իսկ ինչ վերաբերվում է ՊՍԺ-ին, ապա ինձ համար այն մեծ ակումբ է: Մեծ հարգանքով եմ վերաբերվում ՊՍԺ-ին: Կարելի է ասել, որ այն ֆրանսիական «Ման Սիթի» է: Նրանք ֆինանսական մեծ կարողություններ ունեն, որը հնարավորություն է տալիս հիանալի ֆուտբոլիստներ գնել,- Տուրեի խոսքերն է մեջբերում RMC-ին:

Հետաքրքիր փաստեր