• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յայա Տուրեն չի պատրաստվում տեղափոխվել «ՊՍԺ»

Յայա Տուրե«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն հերքել է լուրերն այն մասին, թե ինքը ցանկանում է տեղափոխվել «ՊՍԺ»:

Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը հայտնեց, որ, եթե առաջիկա ժամանակներս ակումբը նրան նոր պայմանագիր չառաջարկի, ապա Տուրեն այս ամռանը կհեռանա «Սիթիից»:

Հաշվի առնելով, որ Տուրեն շաբաթական ստանում է 200 հազար ֆունտ աշխատավարձ, քիչ են այն թիմերը, որոնք կարող են իրենց նման շռայլություն թույլ տալ: Մինչդեռ խաղացողը չի պատրաստվում տեղափոխվել «ՊՍԺ», որի մասին խոսում են առաջին հերթին:

-Չեմ մտածում «ՊՍԺ»-ի մասին: Նորմալ է, որ նման լուրեր են հայտնվում: Ես պրոֆեսիոնալ եմ և ոչ մի համաձայնագիր չունեմ այլ ակումբների հետ:

Ես բացառապես մտածում եմ «Մանչեսթեր Սիթիի» հետ մրցաշրջանն ավարտելու մասին: Ինձ համար ավելի կարևոր է հաճույք ստանալ և օգնել մյուսներին նույնն անել,- հայտնել է Տուրեն: talkSPORT

Հետաքրքիր փաստեր