• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Յայա Տուրե. «Մենք տիտղոսների մեքենա չենք»

Յայա Տուրե Նասրի«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն կարծում է, որ ընթացիկ մրցաշրջանը ձախողված չի լինի, եթե չհաջողվի հաղթել Պրեմիեր Լիգայի չեմպիոնական պայքարում:

Չորս օրվա ընթացքում «քաղաքայինները» դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից և Անգլիայի գավաթի խաղարկությունից: Այժմ Մանուել Պելեգրինիի սաները կարող են կենտրոնանալ միայն Պրեմիեր Լիգայի վրա, որտեղ դեռևս պահպանում են չեմպիոնական շանսերը: «Սիթին» ընթացիկ մրցաշրջանում արդեն նվաճել է Լիգայի գավաթը, և Տուրեի կարծիքով, դա ևս լուրջ ձռքբերում է իր թիմի համար:

-Այժմ մենք Պրեմիեր Լիգայում ֆավորիտ չենք: «Չելսին» մեզնից 9 միավորով առաջ է: Ճիշտ է, մենք երեք խաղ պակաս ենք անցկացրել, սակայն մենք կարող ենք պարտվել դրանցից յուրաքանչյուրում: Իմ կարծիքով ֆավորիտը «Չելսին» է:

Մեկ տիտղոսը ձախողում չէ: Ֆուտբոլն առաջնություն է, և միայն մեկ ակումբ կարող է նվաճել տիտղոսը: Մենք չենք կարող հաղթել բոլոր առաջնություններում- ասել Յայա Տուրեն: The Guardian

Հետաքրքիր փաստեր